ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

«Հարցրեք՝ ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ...»

«Հարցրեք՝ ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ...»
13.11.2023 | 18:50

Այս անմահ արտահայտությունն եմ միշտ հիշում նախագահ Մակրոնի «հայասեր» զեղումները տեսնելիս:

Մակրոնը ՝ Ռոկֆելլերի բանկային համակարգի ծառայող էր:

Դարձրին պրե-զի-դենտ:

Որտեղ Ռոկֆելլեր, այնտեղ էլ` Հռոմի Պապ:

Աստված երրորդություն է սիրում:

Հռոմի Պապ, Ռոկֆելլեր, Անգլիա:

ՈՒ Մակրոնը՝ սրանց ձեռքին ճկուն գործիք:

Հայերի հետ շաքարած, քաղցր-մեղցր խոսքեր, իսկ Ադրբեջանի հետ ֆրանսիական «Տոտալ Էներջի» և «Թեֆալ» հսկանների միլիարդանոց տնտեսական պայմանագրեր:

Էմանուել-Նիկոլ սիրախաղի արդյունքում՝ Իրանի կտրուկ շրջադարձ դեպի Բաքու:

Ինչպես միշտ՝ մեզ ցողունը օդում, իրենց՝ արմատը հողում...

Ո՜նց եմ սիրում բրիտանական վիրտուոզ դիվանագիտությունը, իր համար շագանակներ բովել տալ և ուրիշների ձեռքերը այրելով դրանք մաքրել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4172

Մեկնաբանություններ